Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Ճկունությունը մարդուն խելք էլ է բերում»

«Ճկունությունը մարդուն խելք էլ է բերում»
01.04.2014 | 00:50

ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Տիկին Կարինե, քանի՞ տարի է` «կքալեք ՀՀԿ-ին բեմի վրա»:
-2003 թվականից, տասնմեկ տարի է արդեն:
-Փաստորեն, մեկ տարուց «կավարտեք» ՀՀԿ ավագ դպրոցը։ Ասում են` Ձեզ պատգամավոր դարձնելու համար արագ ռեժիմով տնօրեն եք դարձել` նույնքան արագ եկաք խորհրդարան, էլ ավելի արագ դարձել եք մշտական հանձնաժողովի փոխնախագահ` «մոբիլով-բանով»:
-Բոլորովին, ես արագ չեմ ընտրվել, ես շատ սիրով լրիվ ուրիշ դպրոց եմ գնացել և ամենա-ամենամեծ հաջողություններով եմ իմ աշխատած տարիներին աչքի ընկել:
-Խորհրդարանում նույնպե՞ս ամենա-ամենամեծ հաջողություններ ունեք:
-Չեմ կարող տարանջատել, ամեն աշխատանք իր առանձնահատկություններն ունի:
-Սա Ձե՞ր ամպլուան էր:
-Չեմ ժխտի, որ` ոչ:
-Դուք Արգամիչի զարմուհին եք. դա Ձեզ չի՞ խանգարում:
-Հակառակը` օգնում է: Ինչո՞ւ պետք է խանգարի, ես հպարտ եմ, որ ունեմ նման ազգական: Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ես, այո, կրթության հանձնաժողովի նախագահի տեղակալ եմ, համակարգում եմ այն ոլորտը, ինչ դպրոցում:
-Աշոտյանի՞ն եք շատ սիրում, թե՞ Հովիկ Արգամիչին. քաղաքական իմաստով եմ հարցնում: Որպես քաղաքական գործիչ, նրանցից որի՞ հետ է ավելի հետաքրքիր աշխատելը:
-Երկուսի հետ էլ հետաքրքիր է:
-Ես կարծում եմ` Արգամիչը Ձեզնից կնեղանա:
-Ինչո՞ւ:
-Դուք հավասարութան նշան դրեցիք իր և Աշոտյանի միջև: Հանե՞նք նշանը։ Հանե՜նք: Հուսանք` Արգամիչը ներողամիտ կգտնվի: Բայց ինչո՞ւ եք այդքան շատ հարց տալիս Աշոտյանին և այդքան նրբագեղ:
-Նախ` ես այդ համակարգից եմ և հետո, ասացի` այստեղ` պառլամենտում ևս այդ ոլորտն եմ համակարգում, այդ պատճառով:
-Դե տեսնո՞ւմ եք` այսքան ուսուցիչ, այսքան երիտասարդ, այսքան-այսքա՜ն պատգամավոր և վերջապես` այսքա՜ն ՀՀԿ կառույցի ղեկավարուհի, այն էլ` ինչպիսի՜ մարզում: Արարատի՛: Որտե՞ղ եք այդքանը տեղավորում:
-Իմ ժամանակը բավարարում է ինձ։ Եթե մարդը ցանկություն ունի աշխատելու, հասցնում է:
-Դո՞ւք կամեցաք դառնալ կառույցի ղեկավար, թե՞ «այլք»։ Բանն այն է, որ Դուք միակն ու անկրկնելին եք ՀՀԿ-ում, որպես կառույցի կին ղեկավարուհի, ՀՀԿ մնացած կառույցները տղամարդիկ են ղեկավարում` Սուրեն Խաչատրյան, Կովալենկո Շահգալդյան… Ձեզ համար անակնկալ չէ՞ր, որ Դուք եք ղեկավարելու մի կառույց, որտեղ Աբրահամյանները բավականին «ընդգծված» էին մինչ այդ, սակայն ասում են` հիմա ինչ-ինչ խնդիրներ ունեն, և այդ էր պատճառը, որ Ձեզ նման փխրուն կինը զբաղեցրեց այդ աթոռը։ Ասում են` Դուք մնացել եք իրենց միակ հույսը մարզում, ուր հույսը վերջինն է մեռնում:
-Ոչ, ոչ, ոչ, դա այդպես չէ: Ինձ շատ օգնում է այն, որ Աբրահամյանները ճանաչված մարդիկ են Արարատում, բայց կառույցի ղեկավարն այս պահին ես եմ, ես համակարգում եմ ամեն բան մարզում, ինչ վերաբերում է հույսին ու անհուսությանը, դա մտացածին է:
-Ո՞Ւմ և ի՞նչ եք ընդհանուր առմամբ «համակարգում»:
-Ամբողջ կառույցը, առաջիկայում էլ համագումար ունենք, դրան ենք պատրաստվում:
-Իսկ ինչպե՞ս են հարաբերությունները մարզպետի հետ:
-Մենք ակտիվ համագործակցում ենք իրար հետ:
-Ասում են` լավ չեք իրար հետ, ասում են` էլ չեք ուզում լինել ՀՀԿ կառույցի ղեկավար, ուզում եք լինել «ծովերի թագուհի»` մարզպետուհի, ասում են` Աբրահամյաններն ու Գրիգորյաններն իրար հետ հե՜չ էն չեն, ջրի, ձկան, ցեմենտի խնդիրներ են առաջացել:
-Սուտ խոսքեր, հերյուրանքներ են, մենք իրար հետ շատ լավ ենք, մենք արդեն որերորդ անգամ միասին կազմակերպել ենք միջոցառումներ, մի քանի օր առաջ Պարույր Սևակի հետ կապված միջոցառում էր. շատ ջերմ էինք, անհոգ եղեք:
-Ես անհոգ եմ, ասա ձկնարդյունաբերությունն ու ջրօգտագործումն «անհոգ» լինեն: Ի դեպ, Գրիգորյաննե՞րն են լավ ղեկավարներ, թե՞ նախկին մարզպետն ու Աբրահամյանները:
-Չեմ կարող տարբերակել:
-Եվ վերջին հարցը. որպես զարմիկ, ո՞րն է, ըստ Ձեզ, Հովիկ Արգամիչի ամենալավագույն հատկանիշը։ Դուք հիմա հնարավորություն ունեք իրեն ըստ արժանվույն գնահատելու` ի հեճուկս իրեն չսիրողների:
-Ճկուն մտքի տեր և մարդասեր անձնավորություն:
-Էլի նեղանալու է Արգամիչը: Պետք է ասեիք` շա՜տ ճկուն: Իսկ ոչի՞նչ, որ ինքն ասում է` խելք պետք չէ քաղաքականություն անելու համար:
-Ճկունությունը մարդուն խելք էլ է բերում:

Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ